Երեվանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն

Թատրոն
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Մոսկովյան փող. 3

1922 թ-ին Երևանում հիմնադրվում է «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն»-ը, որը նախկինում ունեցել է Պիոներ պալատ անվանումը։ Ավելի քան 100 տարի այստեղ արտադպրոցական կրթությունն ու գեղագիտական դաստիարակությունն են ստանում հազարավոր երեխաներ:
Հաճախակի են կենտրոնում իրականացվող ցուցահանդեսները, փառատոնները և կառավարական համերգները։ Այստեղ գործում են հետևյալ խմբերն ու ստուդիաները՝ ձեռարվեստի դասարան, պարային ստուդիաներ (հայկական, ժամանակակից, աշխարհի ժող. պարեր, լատինաամերիկյան, պարահանդեսային), վոկալ արվեստի ստուդիա, նկարչություն, քանդակագործություն, խեցեգործություն, դիզայն և նորաձևություն, դաշնամուր, ակորդեոն, կիթառ, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, թատերական ստուդիա, կարատե, ավիամոդելավորում, գործիքավորման ստուդիա, Երևանյան թմբուկներ:

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 09:00-21:00

Կոնտակտներ
+374-10-565173, +374-10-565113
mankapatanekankentron@gmail.com
youth-center.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր